Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Երկու բաժակ սուրճը կկանխի մաշկի ծերացումը

Երկու բաժակ սուրճը կկանխի մաշկի ծերացումը

Կանադացի պրոֆեսոր Ջո Վինսոնն իր հերթական զեկույցում հայտնել է, որ մաշկի ծերացման ընթացքը կարելի է դանդաղեցնել՝ օրական երկու բաժակ սուրճ խմելով:
Գիտնականն իր բացահայտումը բացատրում է նրանով, որ արևի ճառագայթներն ու օդը նպաստում են մարդու օրգանիզմի որոշ բջիջների ծերացմանը. թթվածնի ազդեցությամբ բջիջները քայքայվում են, իսկ արևի ճառագայթներն արագացնում են ծերացման գործընթացը: Իսկ սուրճի մեջ առկա հակաօքսիդանտները նվազեցնում են ազատ թթվածնային ռադիկալների քանակն օրգանիզմում, ինչի շնորհիվ էլ կանխում են մաշկի բջիջների քայքայումը:

Մասնագետները հիշեցրել են, որ նախկինում ապացուցվել է սուրճի դրական ազդեցությունն ուղեղի աշխատանքի վրա. այն ներգործում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են հիշողության, ուշադրության համար, հաղորդում է Росбалт-ը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ